Դեռևս 90-ականներին հանրապետության արտահանողներից առաջինն էր, որ ՌԴ մատակարարեց մեր հայ պանրագործների արտադրանքը:
Սակայն 2006 թվականից «ԼՈՒԼԱ» հալած պանրի արտադրաման կազմակերպությունը եզակիներից էր հանրապետությունում , որը պանրի լայն տեսականին արտահանում էր ՌԴ և ուներ հեռանկարներ արտադրատեսակների ընդլայնման և նոր տեսականիների պատրաստման տեխնոլոգիական մեթոդների կիրառման գործում:Հանրապետության պանրի արտադրության , մրցակցության և առաջիկա ծրագրերի շուրջ զրուցեցինք «ԼՈՒԼԱ» պանրի արտադրության հիմնադիր-ղեկավար ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:
–Պարոն Սիմոնյան մի փոքր մանրամասնեք թե ի՞նչպես ստեղծվեց հալած պանրի արտադրությունը և ի՞նչպիսի պանրի տեսակներ եք այսօր արտադրում:
-Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն պանիրների արտադրությանմբ սկսել ենք զբաղվել 2008 թվականից: Սկզբում արտադրում էինք հալած պանիրներ , որից հետո որոշեցինք տեսականին ընդլայնել:Հիմնեցինք ևս մեկ արտադրամաս նույն տարածքում և սկսեցինք արտադրել «Լուռի» և «Չանախ» պանիրներ:
Եվ մեր հիմնական արտադրատեսակների հետ միասին , ողջ ծավալով արտահանում էին Ռուսաստանի Դաշնություն: Այդ տարիներին ռուբլու փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ մեզ համար շահավետ էր և մեր բիզնես նպատակահարմարությունը շարունակվեց մինչև 2014 թվականը:Սակայն նույն տարում երբ էնբարգո կիրառվեց ՌԴ նկատմամբ և վերջինս էլ երբ էնբարգոն իր հերթին կիրառեց Եվրոպայի և այլ երկրների նկատմամբ այդ պարագայում փոխվեց արտարժույթի շահեկանության ռիսկը դրամի նկատմամբ, որից հետո նվազեց մեր արտահանման ծավալները:
Մենք այդ ընթացքում մտածում էինք նոր շուկաներ գտնելու շուրջ աշխարհագրությունը ընդլայնելու առումով:Սակայն ավելի ուշ՝ 2020 թվականի գարնանը «Ռոսսելխոզնադզորի» փակեց ՀՀ –ից բոլոր տեսակի կենդանական ծագման ապրանքների ներմուծումը դեպի ՌԴ: Ստեղծված տնտեսաքաղաքական իրավիճակում մեր կազմակերպությունը ևս արտահանում չէր կարող իրականացնել ռուսական շուկա , ուստի մենք պարտադրված էինք այլևս փնտրել նոր շուկաներ և մեր համար այդ բարդ իրավիճակում գտնվեցին գործընկերներ Մերձավոր Արևելքի երկրներից: Սակայն պետք է նշենք , որ միաժամանակ մենք համագործակցում էինք ՀՀ ՍԱՏՄ մեր գործընկերների հետ , որպեսզի մեր կազմակերպությունը գերատեսչության կողմից առաջարկված բոլոր նորմերին համապատասխան վերահսկվի նրանց կողմից: Եվ այս կամավոր նախաձեռնությունը տվեց ցանկալի արդյունք: Վերջիններիս դուր եկավ մեր կազմակերպության մոտեցումը և մեր ՍԱՏՄ գործընկերները , որպես մրցունակ կաթնամթերք վերամշակող կազմակերպություն , արտահանման իրավունք ստացողների հնգյակում մեզ ևս ընդգրկեցին՝ այսպիսով 2024 թվականի ապրիլի 22-ին մենք ևս ստացանք ՌԴ արտահանման թույլտվություն:
–Հաշվի առնելով ՌԴ արտահանման խստացված ռեժիմը ի՞նչպես եք շուկայում մրցակցությանը դիմանում ինչպես ներքին այնպես էլ արտաքին շուկաներում:
-Դժվարանում եմ ասել շուկայում ինձ մրցակից համարու՞մ են թե ոչ, սակայն ես կարծում եմ՝ Ո՛Չ քանի-որ մեր արտադրանքը բոլորից տարբերվում է: Ամեն դեպքում մենք արտադրում ենք այնպիսի պանրի արտադրատեսակներ, որոնք հանրապետությունումն չեն արտադրում:
Օրինակ Եվրոպայից, Իրանից ներկրվում են մի շարք սպիտակ պանրի տեսակներ, որոնց անվանում են «Ֆետա», սակայն դրանք «Ֆետա»-ի հետ որևէ աղերս չունեն: Ի տարբերություն նրանց մենք առաջնորդվում ենք այն արտադրատեսակներով, որոնք չեն կրկնվում ներքին շուկայում: «Մենք միշտ մի քայլ առաջ ենք շարժվում»: Սա մեր կարգախոսն է:
–Ի՞նչպիսին է ներքին շուկան սակագնային մրցակցության առումով:
-Ինչպես արդեն ասացի մենք ներքին շուկայում ևս ներգրավածություն ունենք, ես դա բացատրում եմ ապրանքի որակով և սակագնի մատչելիությամբ: Մեր սպառողներին երբ մենք էժան պանիր ենք առաջարկում, որը տատանվում է 1500 դրամի սահմաններում, հաճախ կասկածում են նրա որակին, իսկ նույնատիպ «Ֆետան» երբ վաճառում են 4000 դրամ ժողովուրդը սպառում է թանկանոցը, արդյունքում մեր արտադրությունը մասսայականություն չի վայելում, նույնիսկ այն դեպքում , որ մեր արտադրատեսականին որակական առումով ոչ միայն չի զիջում՝ այլև ավելի բարձր մակարդակ ունի, սակայն կախված մեր ժողովրդի մենթալիտետից այն լայն սպառում չի գտնում ներքին շուկայում:
–Ի՞նչ ծրագրեր ունեք շուկայում լայն ճանաչելիություն ձեռքբերման հետ կապված:
-Ճիշտ նկատեցիք: Այժմ վերազինում ենք մեր գովազդային արշավը, միջոցները կենտրոնացնում ենք, որպեսզի սպառողները իրազեկված լինեն մեր արտադրատեսակների մասին, փորձենք մարքեթինգի կանոներով առաջնորդվել , որ մեր սպառողին ավելի շատ իրազեկվածություն ապահովենք, որպես գնորդները մատչելի և որակյալ պանրի արտադրանք ստանան:
-Ի՞նչ հեռանկարներ ունեք Եվրոպական և այլ շուկաներում ներգրավելու համար:
-Մոտ ապագայում Եվրոպական շուկա մտներլը հնարավոր չեմ համարում , ոչ միայն մեր՝ այլև բոլոր արտադրողների համար, քանի-որ Եվրոպան ՀՀ-ից կատեգորիկ չի մթերում կաթնամթերքային արտադրատեսակներ:Սակայն շուկայում գործընկերային որոնումները մեզ բերեց Արաբական Էմիրություններ, որտեղ ունենք հաջողություններ , սակայն դեռևս շատ փոքր ծավալներով ենք արտահանում:
-Ի՞նչպիսին է ընթացիկ տարվա՝ 2024 թվականին պլանավորված աշխատանքները:
-Աշխատանքային: Իսկ՝ ընդլայնումը պետք է տեղի ունենա նոր պանրի նոր տեսակների և նոր շուկաների ներգրավման հաշվին: Դա հնարավություն կտա նոր և ավելի շատ հումք ձեռք բերել բնական (անարատ կաթ) մենք կամաց-կամաց հրաժարվում ենք արհեստական հավելումներից քանի-որ մենք համարում ենք ապագա շուկան դա բնական կաթնամթերքով արտադրված ապրանքատեսակներինն է:Ես կարծում եմ, որ բնական հավելումներով ապրանքը պետք է գերակշռի քանի-որ այսչափ դրսից ներկրված կաթի փոշին կամ բուսայուղերի հավելումների ներկրումը կասեցնում է մեր գյուղացի ֆերմերների անասնապահության հետաքրքրությունը:
-Պարոն Սիմոննյան ի՞նչպես կնկարագրեք այսօրվա պանրագործների կողմից առաջարկված առողջ մրցակցությունը:
– Ինչպես արդեն ասացի շուկան բազմազան է, սակայն ես կարծում եմ, որ շուկայական հարաբերությունների ազդեցությունը երբեք չպետք է կորցնի մարդկային դեմքը:Պետք է մտածել մեր ժողովրդի առողջության, որակյալ ապրանք մատակարարելու, մարդկանց աշխատանքով ապահովելու և մեր երկրի տնտեսության զարգացման մասին:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ