Եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 25-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էական փոփոխության չի ենթարկվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում

Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,

Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+22,

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+25,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+26,

Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28,

Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20։

Spread the love