«Պարելով եկա այս աշխարհ». Մաքսիմ Մարտիրոսյանի իղձն իրականություն դարձրին դուստրերը

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ի  փոխանցմամբ  այսօր կենտրոնում  տեղի  է ունեցել գրքի սպասված շնորհանդես  մասնավորապես ասվում է ,-« Նա աշխարհ եկավ պարելով։ Եկավ, որ իր ձեռագրով հարստացնի պարարվեստը։ Ու մնաց հայ արվեստի պատմության էջերում՝ որպես մեծ ուսուցիչ, մեծ արտիստ»։
Անվանի մանկավարժ և արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի անձնական արխիվում պահպանվել է գրառում այն մասին, որ գիրքը, որը նա կցանկանար գրել, կվերնագրեր «Պարելով եկա այս աշխարհ»: Հոր իղձն իրականություն դարձրին դուստրերը՝ Ռուզաննա, Սյուզաննա և Սուսաննա Մարտիրոսյանները, համահավաքելով նրա կյանքին ու ստեղծագործությանը նվիրված «Պարելով եկա այս աշխարհ» գիրքը։

Նախօրեին ԵԹԿՊԻ-ում կայացած շնորհանդեսի  ընթացքում կազմողներն ամփոփ ներկայացրել են գիրքը, խոսել Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական ճանապարհի մասին։
Գրքում տեղ են գտել Մաքսիմ Մարտիրոսյանի՝ մանկության, ծնողների, ուսուցիչների, ուսանողների և գործընկերների մասին օրագրային գրառումները, ինչպես նաև առանձին գրառումներ, որոնք արտացոլում են խորեոգրաֆի մասնագիտությունը։

Գրքի առանձին գլուխը նվիրված է Մ. Մարտիրոսյանի մասին գործընկերների և աշակերտների հիշողություններին: Նրանց թվում են Յուրի Բուրլական, Նինա Անանիաշվիլին, Անդրիս Լիեպան, Կոնստանտին Ուրալսկին, Աննա Մարիկյանը, Նորայր Մեհրաբյանը, Վիլեն Գալստյանը, Ռուբեն Մուրադյանը և այլք:
Լրատվություն
Spread the love