Դոլարի փոխարժեքը կայուն է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է 387.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.34 դրամ (աճել է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  519.20 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 424-430 դրամով, վաճառվում է 432.5-440 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.68-4.12 դրամով, վաճառվում է 4.20-4.67 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 429 դրամով, վաճառվում է 433 դրամով:

Ռուբլին գնվում է 4.08 դրամով, վաճառվում է 4.18-4.20 դրամով:

Spread the love