Եվրամիության երկրները մտադիր են արտգործնախարարների արտահերթ հանդիպում գումարել այն բանից հետո, երբ իրավիճակը Մերձավոր Արեւելքում վատացել է Իսրայելի զանգվածային ավիահարվածներից հետո Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ դիվանագետները սկսել են պատրաստվել ԱԳ ղեկավարների հանդիպմանը վիրտուալ ձեւաչափով, որպեսզի «արձագանքեն արագ սրացող հակամարտությանը Մերձավոր Արեւելքում»։ Հանրույթի անդամներից ոմանք պնդել են, որ հանդիպումը կայանա արդեն սեպտեմբերի 30-ին, ընդգծել են աղբյուրները։ Դրա անցկացման ստույգ ժամանակի մասին չի նշվել։
Թեժացման նոր ալիքը Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ սկսվել է այն բանից հետո, երբ Լիբանանում սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Լիբանանում տեղի է ունեցել կապի սարքերի պայթյունների շարք։ Շարժումը պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա, որի իշխանություններն ուղիղ չեն մեկնաբանել կատարվածը, բայց հայտնել են ռազմական գործողությունների ակտիվացման մասին հյուսիսային ուղղությամբ։