Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է մեկ օրում 95 մարդու զոհվելու մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ իսրայելական ավիահարձակումների զոհերի մասին, որոնք կատարվել են երկուշաբթի Բեյրութի, հյուսիսային եւ հարավային բնակավայրերի, Բաալբեք եւ Հերմել քաղաքների, Սիրիայի սահմանին մոտ գտնվող տարածքների դեմ։

X-ում տեղակայված ամփոփագրում նշվել է, որ զոհերի թիվը կազմել է 95 մարդ, վիրավորվել է 172 հոգի։

Կիրակի իսրայելական ռմբակոծությունների զոհ էր դարձել 132 լիբանանցի, վիրավորվել է 359 մարդ։

Spread the love