Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «Թամարա» ՍՊԸ-ին:
Նշենք, որ կառավարությունը դեռեւս 2023-ի մայիսի իր որոշմամբ բավարարվել էր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «Թամարա» ընկերության՝ մաքսատուրքից ազատելու հայտը, սակայն ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 140 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։
«ԹԱՄԱՐԱ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին։
Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 199․8 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 29․9 մլրդ դրամ։