Ակնկալում ենք սերտ համագործակցություն.. Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։  Այս մասին Միրզոյանը  գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ  Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։

Նա այդ պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին, որը դաշինքը ղեկավարում էր 2014 թվականից։

Spread the love