Մերիդիան էքսպո կենտրոնում այսօր մեկնարկել է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ ԴիջիԹեք 2024-ը, որն իր շուրջն է համախմբել հայկական և արտասահմանյան առաջատար տեխնոլոգիական ընկերություններին, ստարտափներին։
Առաջիկա երեք օրերի ընթացքում՝ հոկտեմբերի 4-6-ը, 200-ից ավելի ընկերություն ու ստարտափ Մերիդիան էքսպո կենտրոնում կցուցադրեն իրենց նոր պրոդուկտներն ու ծառայությունները։
Բացի դրանից՝ երկու առանձին սրահներում կանցկացվեն զրույցներ ու պանելային քննարկումներ տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեմաներով։ Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ։
ԴիջիԹեք 2024-ն անցկացվում է Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի շրջանակում, որի բացման արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Հանրապետության հրապարակում։
Բացման արարողության ժամանակ նախատեսված է աննախադեպ համերգային ծրագիր, իսկ Մարզահամերգային համալիրում և շուրջ երեք օր (հոկտեմբերի 4-7) կանցկացվեն արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ։