ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան․ տեղեկացնում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-ից 10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան: Այս շրջադարձային այցն ընդգծում է ՄԱԲՀ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և մյուս գործընկերներին՝ ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման և Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման հարցում, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության, գենդերային հավասարության և երիտասարդության հզորացման հետ կապված հրատապ մարտահրավերների լուծման գործում: Այցի ընթացքում տիկին Բաուերը բարձր մակարդակի քննարկումներ կանցկացնի կառավարության պաշտոնյաների, խորհրդարանի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, դոնոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երկարաժամկետ լուծումների համար ռազմավարություններ դիտարկելու և բնակչության արագ փոփոխության պայմաններում Հայաստանի ժողովրդագրական դիմակայությունը բարձրացնելուն աջակցելու նպատակով։ Այցի ուշադրության կենտրոնում է լինելու ՄԱԲՀ Հայաստանի համար 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակումը: Այցը կնպաստի ազգային առաջնահերթությունների և դրանց ՄԱԲՀ աջակցության ռազմավարական համապատասխանեցման վերաբերյալ բաց երկխոսությանը: Ավելին, տիկին Բաուերը, օգտվելով առիթից, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հիմնական գործընկերներին կներկայացնի ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին: ՄԱԲՀ տարածաշրջանային տնօրենի այցը Հայաստան առանցքային պահ է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ խթանելու և բոլոր հայաստանցիների համար դեպի ավելի դիմակայուն, արդար և առողջ ապագա առաջընթացն արագացնելու համար: