Անահիտ Մանասյանը ՄԱԿ-ի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, գենդերային հավասարությանը, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերելի, ինչպես նաև մարզերում և գյուղական համայնքներում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մի շարք ծրագրեր։

Ֆլորենս Բաուերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար՝ վերահաստատելով համատեղ ծրագրերի իրականացմանն աջակցելու իր պատրաստակամությունը:

Spread the love