«Այնպիսի տպավորություն ունեմ, որ ամերիկացի կոնգրեսականները (հասկանում եմ, որ նրանք գումար են ստանում իրենց միջազգային լոբբինգի համար։ Նրանք դա չեն թաքցնում), բայց ինձ թվում է, որ նրանք անելիք ունեն»։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նման կերպ խոսնակը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, որը չափազանց դժգոհություն էր արտահայտել Բաքվում անցկացվելիք COP 29 կլիմայական համաժողովի նախօրեին Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու՝ մոտ 60 ամերիկացի կոնգրեսականների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված կոչից:
«Ես, անշուշտ, կանդրադառնամ կլիմայական օրակարգին և այդ թեմայով Ադրբեջանում անցկացվելիք միջոցառմանը։
Բայց ես ուզում եմ ասել, գիտեք, որ գլոբալ, ըստ էության համաամերիկյան սկանդալի հրեշավոր բացահայտված փաստերը: Մենք խոսում ենք այս ամբողջ հոլիվուդյան ամբոխի մասին, և ինչպես են նրանք տասնյակ տարիներ այլասերել են երեխաներին, հուշում է, որ ամերիկացի կոնգրեսականները տանն անելիք ունեն։
Եթե նրանք իրենց ընտրված պաշտոնները դիտում են որպես ուղղակի միջազգային լոբբիստներից փող ստանալու գործ, միգուցե ամբողջը պետք է վերանվանվի և ոչ թե «Կոնգրես» կոչվող կառույց, այլ վերանվանվի «ամերիկյան լոբբի» կամ «լոբբիստական գործակալություն» կոչվող կառույց և դուք կարող եք պարզապես գումար ուղարկել այնտեղ, և այդ մարդիկ կաշխատեն:
Բայց քանի որ կոնգրեսականներն այն մարդիկ են, որոնց Ամերիկայի բնակչությունը պատվիրակում է իր իրավունքներն ու լիազորությունները՝ իրականացնելու համար իրենց քաղաքացիական շահերը, միգուցե նրանք էլ հոգան իրենց խնդիրները»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ «Ես այլևս ուժ չունեմ նայելու, թե ինչ է կատարվում այնտեղ»։
«Տեսեք՝ թմրանյութերի ամբողջական օրինականացում, բոլոր տեսակի երեխաների վրա հրեշավոր փորձեր, այս անվերջ գենդերային մանիպուլյացիա, լայնածավալ հանցագործություն, սեփական սահմանների ն առնչվող չլուծված խնդիրներ, այնինչ նրանց թողես՝ մի գլուխ խորամուխ լինեն ուրիշների խնդիրների մեջ»,-թվարկել է Զախարովան:
Անդրադանռլով կլիմայի փոփոխության խնդիրներին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «այն շատ հաճախ արևմտյան երկրներն օգտագործում են որպես քաղաքական լծակ»։
«Դա ԱՄՆ դասական մարտավարություն է: Ամեն տարի, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի հերթական համաժողովի նախօրեին, Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը նախագահող պետության վրա, հատկապես, եթե դա Միացյալ Նահանգների արբանյակն է։ Դա մենք տեսանք, օրինակ, 2022 թվականին՝ Շարմ Էլ-Շեյխում կողմերի համաժողովից առաջ։ Նույնը տեղի ունեցավ անցյալ տարի։ Դա կողմերի համաժողով է Դուբայում։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է հեռահար պատրվակով ճնշումն ավելանում Ադրբեջանում կողմերի համաժողովի նախագահի վրա։
Դե, կարծում եմ, անիմաստ է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի վրա մեկ անգամ չէ, որ ճնշում է գործադրվել տարբեր հարցերի շուրջ։ Եվ բանն այն է, որ խոսքը ոչ միայն ինքնիշխան պետությունների վրա ճնշում գործադրելու անթույլատրելիության սկզբունքային դիրքորոշման մասին է։ Բանն այն է, որ այս թեման պահանջում է մասնագետների իրական ներգրավվածություն, այլ ոչ թե հերթական քաղաքական մահակը, որով ԱՄՆ-ը կխփի բոլորի գլխին՝ հանուն իրեն ձեռնտու լուծում առաջ քաշման»,- համարում է Մարիա Զախարովան։
Ըստ նրա՝ «նման նենգափոխումներն օգտագործվում են արհեստական կերպով իրարանցում ստեղծելու կլիմայի փոփոխության հանրաճանաչ թեմայի շուրջ»։
«Իրականում Միացյալ Նահանգները և արևմտյան այլ երկրներ արդյունավետորեն սաբոտաժ են անում կլիմայի ֆինանսավորման նոր քանակական կոլեկտիվ նպատակի, ինչպես նաև ածխածնային վարկերի միջազգային շուկա ստեղծելու կոնսենսուսի շուրջ»,-նշել է Զախարովան: