Եվրամիությունը հայտարարել է, որ գործարկել է «մարդասիրական օդային կամուրջ»՝ Լիբանանին օգնություն հասցնելու նպատակով՝ երկրում կատաղի ռազմական գործողությունների պայմաններում:
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ երեք նախնական չվերթ է նախատեսել՝ Իտալիայից և Դուբայից մատակարարումներ հասցնելու համար հակամարտությունից տուժած երկիր, որոնցից առաջինը Բեյրութ կժամանի արդեն ուրբաթ:
«ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ճգնաժամից տուժած մարդկանց»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Վերմակներից մինչև կացարանների լրակազմեր և դեղամիջոցներ: Ավելի շատ օգնություն կլինի»,- հավելել է նա:
Անցյալ շաբաթ ԵՄ-ն հայտարարել էր, որ ի պատասխան շարունակվող բռնությունների 30 միլիոն եվրոյով ավելացնում է Լիբանանում մարդասիրական օգնության ծախսերը: