Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի մեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընկել ձորակը: 44-ամյա և 52-ամյա երկու ուղևոր մահացել են, իսկ վարորդը և վեց ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: