Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը:

«Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:

Գերատեսչությունից հիշեցրել են, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի:

 

Spread the love