Հոկտեմբերի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+20,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+17,
Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+21,
Արարատում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի հովիտներում գիշերը՝+11+14, ցերեկը՝ +19+23,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+18։