Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հայտնել է, որ ցանկանում է հարվածներ հասցնել Իրանի ռազմական թիրախներին, այլ ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post թերթը։
Նրա աղբյուրների խոսքով՝ Բայդենի հետ հոկտեմբերի 9-ի հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուն տեղեկացրել է, որ «նախատեսում է որպես թիրախ ընտրել ռազմական ենթակառուցվածքը Իրանում»։ Պարբերականի գնահատմամբ՝ դա նշանակում է, որ հրեական պետության կողմից կարող է լինել «ավելի սահմանափակ պատասխան հարված, որպեսզի լայնածավալ պատերազմ չսկսկվի»։