Իսրայելն «առաջիկա օրերին» կարող է պատասխան հարված հասցնել Իրանին նրա հրթիռային գրոհից հետո։ Այս մասին գրել է The Washington Post թերթը՝ հղում կատարելով իսրայելցի պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ դեռեւս վերջնական որոշում չկա, թե ինչ թիրախներ է ընտրելու Իսրայելն Իրանին հարվածելու համար։
CNN հեռուստաալիքը, հղում կատարելով աղբյուրներին, հոկտեմբերի 16-ին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը սպասում է Իսրայելի հարվածին մինչեւ նոյեմբերի 5-ի նախագահական ընտրությունները։ Նրա տեղեկացմամբ՝ իսրայելական գրոհի պլանը արդեն լրիվ պատրաստ է, իսկ հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնին հավաստիացրել է, որ գործողությունը սահմանափակված է լինելու ռազմական թիրախներով եւ չի վերաբերելու նավթային կամ միջուկային օբյեկտներին։
Հոկտեմբերի 15-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է, որ Իրանը կգրոհվի շուտով, եւ դա կլինի «ճշգրիտ եւ մահաբեր պատասխան»։