ՄՊՀ-ն «ԼԵՎ 7» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է  24 799 000  դրամ  տուգանք հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 421-Ա որոշմամբ հարուցել է վարույթ հեղուկացված գազի իրացման առնչությամբ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությանը պատկանող ք. Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հասցեում գտնվող հեղուկացված գազի լցակայանում գազի վաճառքի ընթացքում լիցքավորման սարքը ցույց է տվել 15 լ ցուցանիշ, մինչդեռ իրականում լիցքավորումն իրականացվել է 9.9 լ-ի չափով, այսինքն՝ փաստացի շեղումը կազմել է 5.1 լ: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը շուրջ 30%-ի չափով իրականացրել է հեղուկացված գազի թերլիցքավորում:

Արդյունքում՝ Հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 673-Ա որոշմամբ ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց՝ նշանակելով 24 799 000 ՀՀ դրամի չափով տուգանք:

 

Որոշոմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.  https://ef.competition.am/api/decision/70C0C6DD-C911-4786-982A-A86E84A59808/download

 

 

Spread the love