Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Տամբուլայում կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու «իսրայելական ցեղասպանությունները» Գազայում և Լիբանանում, հայտնում է Al Jazeera-ն։
Էրդողանն ասել է, որ երկու առաջնորդները քննարկել են «Գազայի դեմ Իսրայելի կողմից մղված ցեղասպանական պատերազմը և Լիբանանի վրա բոլոր հարձակումները»:
«Տարածաշրջանում տիրող ողբերգական հումանիտար իրավիճակը նույնպես եղել է թեմաներից մեկը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։
«Մենք՝ որպես միջազգային հանրություն, պետք է ճնշում գործադրենք Իսրայելի վրա, որպեսզի Գազայում և Լիբանանում բոլոր ցեղասպանությունները դադարեցվեն։ Քանի դեռ այս ցեղասպանությունները շարունակվում են, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելն անհնարին կլինի։ Սպանվել է ավելի քան 50 հազար մարդ։ Խիղճ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն ստանձնի և վերջ դնի իսրայելական այս մոտեցմանը, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- հավելեց նա։