Գիտնականները հայտնել են, որ հակաբիոտիկների արդյունավետությունը սրընթաց նվազում է։ Այս մասին գրել է Bild թերթը։
«Մենք նորից կորցնում ենք ժամանակակից բժշկության ձեռքբերումները եւ վերադառնում պենիցիլինի հայտնաբերման ժամանակներ»,- ասել է Ինֆեկցիոն թերապիայի ընկերության նախագահ Մաթիաս Պլետցը։
Հրապարակման հեղինակները նշել են հակաբիոտիկների արդյունավետության նվազման երկու հիմնական պատճառ՝ հակաբիոտիկների չվերահսկվող օգտագործումը անգամ շնչառական հիվանդությունների բուժման համար եւ COVID-19 համավարակից հետո զբոսաշրջային ուղեւորությունների թվաքանակի ավելացումը։
Նշվել է, որ հակաբիոտիկները հաճախ նշանակվում են չվերահսկվող ձեւով, երբեմն դրանց որեւէ անհրաժեշտություն չկա։ Արդյունքում՝ հակաբիոտիկների հանդեպ ռեզիստենտ միկրոօրգանիզմները կարող են առաջացնել վարակներ, որոնցից մինչեւ 2050թ. կարող են տուժել տասնյակ միլիոնավոր մարդիկ։