Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 23-ի գիշերը հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ ամենուրեք։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +7+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +7+11,

Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+14,

Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+15,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+17,

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+11։

Spread the love