Հայաստանում փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2811 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 396885 դեպքի: Այս մա
սին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2797392 վերջին մեկ օրում` 7297 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27762 պացիենտ: Մեկ օրում նվազել է 489-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 359456 անձ` վերջին մեկ օրում 3291 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8108 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1559 է: