Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով

Իրաքը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից իր օդային տարածքն օգտագործելու պատճառով՝ Իրանին հարվածելու նպատակով։

«Իրաքը պաշտոնապես ՄԱԿ գլխավոր քարտուղարին ե Անվտանգության խորհրդին բողոքի նոտա է ուղարկել Իսրայելի կողմից աղաղակող խախտման հետ կապված՝ իրաքյան օդային տարածքը հոկտեմբերի 26-ին Իրանին խփելու համար օգտագործելու առիթով»,- նշված է փաստաթղթում, որը հրապարակվել է Իրաքի կառավարության ղեկավար Մուհամեդ աս-Սուդանիի գրասենյակի թելեգրամ-ալիքում։ Վարչապետը նաեւ հանձնարարել է ԱԳՆ-ին «կապվել ԱՄՆ-ի հետ՝ քննարկելու համար Իրաքի ինքնիշխանության տեղի ունեցած խախտումը»։

Spread the love