Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը 2025 թվականին կկազմի 3 տրլն 452 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միաժամանակ եկամուտը կկազմի 2 տրլն 873 մլրդ դրամ մակարդակի վրա։ Այսպիսով, պետական բյուջեի դեֆիցիտը, ըստ նախարարի, կկազմի 5,5 տոկոս կամ 609 մլրդ դրամ։ Նշենք, որ այս տարի դեֆիցիտը կանխատեսվում է 4,8 տոկոս:
Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց նաև, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2025 թվականի վերջին կկազմի 25 տոկոս։