2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է

2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում պետբյուջեի 2025թ.նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, որ շարունակում են երկիր գալ Վրաստանից, Իրանից եւ Չինաստանից։ «Տուրիզմի ոլորտում 2024թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով անկում է գրանցվել։ Զբոսաշրջիկների թիվը, որոնք Հայաստան են այցելել ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակներում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,9 տոկոսով»,- ասել է Հովհաննիսյանը։

Անկումը, ըստ նրա,  հիմնականում կապված է Ռուսաստանից զբոսաշրջիկների 21,6 տոկոս նվազման հետ։ Այլ երկրներից զբոսաշրջիկների թիվը, հակառակը, ավելացել է 8,4 տոկոսով։

Spread the love