Իրանը հայտնել է, որ իսրայելական գրոհը չի ազդել իր ռազմական պոտենցիալի վրա

Իրանին Իսրայելի հասցրած հարվածը չի ազդել իսլամական հանրապետության պաշտպանական պոտենցիալի վրա։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար  Ալի Աքբար Ահմադիանը։

«Սիոնիստական վարչակարգի գործողությունն Իրանում, որի թիրախը Իրանի ռազմական պոտենցիալն էր, նրա վրա փոքրագույն ազդեցություն չի գործել»,- ասել է նա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման Թեհրանի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը։ Ահմադիանը ավելացրել է, որ Իրանը «պահպանում է ուժն ու հզորությունը»։

«Նասրալայի եւ նրա զինակիցների մահվանից հետո դուք տեսաք, որ դիմադրությունը շարունակում է իր ճանապարհն ու պայքարը։ Մենք կմարտնչենք մինչեւ վերջին շունչն ու ազտագրված Երուսաղեմը»,- ասել է նա Իրանի պետական ռադիոհեռուստատեսության ընկերության եթերում։

Spread the love