Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին:
Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ամրապնդման հարցեր:
Հաշվի առնելով արտակարգ իրավիճակներում և աղետներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու Կատարի Պետության հարուստ փորձը՝ քննարկվելու են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմի վերապատրաստման և նյութատեխնիկական աջակցության հարցեր։