ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Ի մասնավորի, չեն ապահովվել՝

պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,

արտադրական շինություններ կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը.

սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

արտադրական շինություններում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական  հագուստ և կոշիկ,

հնարավոր չի եղել արտադրամասի հատակների, պատերի մակերևույթների առանձին հատվածներ հեշտորեն լվանալ, և ախտահանել,

առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

արտադրությունում օգտագործվող որոշ գործիքներ և պարագաներ, որոնք անմիջապես շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Վերահսկիչը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Spread the love