ՍԱՏՄ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

Այսօր Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում՝ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ավստրիական զարգացման գործակալության միջև:

Այս հուշագրի ստորագրմամբ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսը հաստատել են ընդհանուր նպատակը՝ ամրապնդել տեսչական մարմնի և դրա ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները՝ սննդի անվտանգության վերահսկման ոլորտում ռիսկերի գնահատման և ռիսկերի կառավարման ընթացակարգերի ներդրման միջոցով, ինչպես նաև խթանելով ԵՄ սննդի համակարգի ստանդարտները և սննդի որակի վերահսկման մեխանիզմը՝ ՀՀ անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում:

Այս համագործակցությունը մեծապես կնպաստի ՍԱՏՄ կարողությունների զարգացմանն ու վերահսկողության գործիքների օգտագործումը կդարձնի առավել հասցեական:

Հ.Գ այդ մասին տեղեկացնում է ՍԱՏՄ պաշտոնական էջը:

Կազմեց ՝ Կարինե Սարգսյանը

Spread the love