Արդեն իսկ Երևանում գտնվող 171 նոր ավտոբուսների համար վարորդներ են անհրաժեշտ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Վերջինս խնդրեց բարձրաձայնել՝ ինչ աշխատանք է և ինչ աշխատավարձ է ենթադրում։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Մեզ 171 նոր ավտոբուսի համար 342 վարորդ է հարկավոր՝ «D» կարգի վարորդական իրավունքով 2 տարի աշխատանքային ստաժովվ, աշխատավարձը՝ 420 հազար դրամ, 14-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ մեծ ավտոբուսների դեպքում աշխատավարձը 500 հազար դրամ է»:
Ավինյանը դիմեց երևանցիներին, որ աշխատանքի համար դիմեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: