Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը Սեւանա լճում իշխանի (Սեւանի իշխան) որսի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը։
Նրա խոսքով, որսի տարեկան ծավալներն այսուհետ կորոշվեն ձկան պաշարների պարբերական գնահատումների հիման վրա։ Դրանք, իրենց հերթին, կանցկացվեն տարին երկու անգամ՝ նոյեմբերին և հունիսին։ «Ձկան որսի թույլատրելի ծավալի մասին կարգը պետք է հիմնված լինի այս տվյալների վրա»,- նշեց Մկրտչյանը։
Նախարարության տվյալներով՝ 2019 թվականին այս ձկան պաշարները լճում նվազել են մինչև 1-1,5 տոննա։ Սակայն հետո աճ է սկսվել:
Որոշ քննարկումներից հետո օրինագիծը դրական կարծիք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։