Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, շնորհավորել են Դոնալդ և Մելանյա Թրամփին՝ ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահի հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ: Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նշանավորում է Ամերիկայի նոր սկիզբը և վերահաստատում է մեր հավատարմությունը Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքին: Սա հսկայական հաղթանակ է:
Բարեկամության անկեղծ հավաստիացումներով,
Ձեր Բենիամինն ու Սառա Նեթանյահու»,- գրել է Նեթանյահուն սոցցանցի իր միկրոբլոգում։