Թրամփին շնորհավորելով՝ Էրդողանը ուկրաինական ճգնաժամի լուծման հույս է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի շնորհավորել է հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթանակի առիթով եւ նշել, որ հուսով է, որ ուկրաինական ճգնաժամը կկարգավորվի, ինչպես նաեւ մերձավորարեւելյանը։

«Ես շնորհավորում եմ իմ բարեկամ Դոնալդ Թրամփին, որը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում մեծ մարտից հետո եւ ընտրվել է ԱՄՆ նախագահ»,- նրան մեջբերել է Daily Sabah պարբերականը։

Էրդողանի խոսքով՝ նա ակնկալում է, որ Թրամփի նախագահության օրոք «Թուրքիան եւ ԱՄՆ-ը կամրապնդեն հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ ճգնաժամերը եւ պատերազմները, հատկապես պաղեստինյան ճգնաժամը եւ ռուս-ուկրաինական պատերազմը, կավարտվեն»։

Spread the love