Պարտատոմսերը որպես լավագույն խնայողության միջոց

 

Խնայելու համար հարկավոր է ոչ թե քիչ ծախսել, այլ ավելի շատ վաստակել: Սակայն ինչպե՞ս, եթե եկամտի աղբյուրները սահմանափակ են:

Գործիքները տարբեր են, մոտեցումները բազմաթիվ, իսկ հնարավորություններն ամպի չափ: Ամիօ բանկի հետ սահմանափակ եկամուտների պարագայում կարող եք ավելացնել անձնական ֆինանսական միջոցները` ձեռք բերելով պարտատոմսեր:

Պարտատոմսերը շահավետ և ապահով ֆինանսական գործիքներ են, որոնք նույնպես երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Պարտատոմսերի առավելություններից է բարձր լիկվիդայնությունը, կամայական պահի կարող եք վաճառել դրանք և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով:

Ամիօ բանկը թողարկել է  անվանական  100,000 դրամ արժեքով, տարեկան 9.75 տոկոս եկամտաբերությամբ դրամային և 100 դոլար անվանական արժեքով, տարեկան 4.75 տոկոս եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է, տեղաբաշխումը կտևի մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ: Օգտվեք այս հնարավորությունից՝ բազմապատկելով եկամուտներն Ամիօ բանկի հետ:

Պարտատոմսեր հեշտությամբ կարող եք ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածի միջոցով:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 10.04.2024թ. թիվ 1/124 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

 

 

 

 

 

 

 

Spread the love