Եվրահանձնաժողովը զգուշացրել է աշխատակիցներին, որ Բրյուսելը լեփ-լեցուն է լրտեսներով

Եվրահանձնաժողովի պաշտոնյաները նամակ են ստացել, որը ցույց է տալիս իրական սպառնալիք Բրյուսելի համար լրտեսներից, որոնք ցանկանում են գողանալ ԵՄ գործադիր իշխանության գաղտնիքները: Դրա մասին հայտնում է Politico-ն, որը ծանոթ էր նամակի տեքստին։

Նամակում նշվում է, որ Բրյուսելն աշխարհի ամենախոշոր լրտեսական կենտրոններից մեկն է՝ «հարյուրավոր ակտիվ հետախույզներով, որոնք թիրախավորում են մեր հաստատությունը»։

Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ լրտեսների թիրախ՝ անկախ պաշտոնից։

Որոշ դեսպանատներում Բելգիայի անվտանգության պաշտոնյաները գնահատում են, որ դիվանագետների 10- 20 տոկոսը հետախուզության աշխատակիցներ են: Բրյուսելում աշխատող չինացի լրագրողներից յուրաքանչյուր հինգերորդը կասկածվում է որպես հետախուզության աշխատակից:

ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունն իր աշխատակիցներին նախազգուշացրել է ռուսական և չինական լրտեսության սպառնալիքի մասին դեռ 2019 թվականին: Ծառայությունը նախազգուշացրել է, որ հարյուրավոր լրտեսներ Պեկինից և Մոսկվայից շրջում են Բելգիայի մայրաքաղաքում և գաղտնալսում են խոսակցությունները Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի մոտակայքի բարերում և ռեստորաններում:

Spread the love