Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներին

ՄՊՀ-ից  տեղեկացնում են progressarmenia.com-ին , որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներինն էր՝ հանրապետության տարբեր բուհ-երի ապագա իրավաբանների և տնտեսագետների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումների շրջանակում:

Ուսանողները մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին, լսել օրակարգային հարցերի վերաբերյալ աշխատակիցների զեկուցումները:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ծանոթացրել է ապագա իրավաբաններին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, առաջնահերթություններին,  իրականացված ուշագրավ վարույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներում բացահայտված մրցակցային իրավախախտումներին:

Նիստի պաշտոնական մասից հետո հանդիպումը շարունակվել է ուսանողների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով:

Spread the love