Էրդողանը հայտարարել է, որ դեռևս հույսեր է փայփայում Սիրիայի հետ հաշտեցման առումով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջվա պես հուսով է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հաշտեցումը հնարավոր կլինի, ինչը  վերջ կդնի երկու հարևան երկրների միջև ավելի քան տասնամյա լարվածությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիա և Ադրբեջան կատարած այցերից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանն հայտարարել է, թե կարծում է՝ հարաբերությունների կարգավորումը կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայում և «պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունը»:

«Ես դեռ հույս ունեմ Ասադի հաշվով: Դեռ հույս ունեմ, որ կարող ենք միավորվել և սիրիա-թուրքական հարաբերությունները բնականոն հունի վերադարձնել»,-ըստ  Anadolu-ի՝ նշել է Թուրքիայի նախագահը։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները սրվել են սիրիական քաղաքացիական պատերազմի բռնկումից  հետո, երբ Թուրքիան սկսեց աջակցել Ասադին տապալելու ձգտող խմբավորումներին, իր հերթին Սիրիան Թուրքիային մեղադրում է անկայունություն հրահրելու մեջ:

Spread the love