ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՎՆԱՎԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ  

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների ստուգման արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով, կասեցվել է «Դիլվադոս ՍՊԸ-ին պատկանող ալկոհոլային խմիչքների արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Աղավնավանք) արտադրական գործունեությունը:

 

Պարզվել է, որ արտադրական շինության պատերը պատված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,

 

սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պարբերականությունը:

 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Spread the love