Նոյեմբերի 16-ին Հայաստանի առանձին հատվածներում ցերեկը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 17-21 մ/վրկ։ «Հայպետիդրոմետ»-ից տեղեկացնում են , որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +12+14։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+10,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+9,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+11,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+10,
Լոռի՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +13+16,
Տավուշ՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +9+12,
Արարատ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+15,
Արմավիր՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+14,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+15: