Ահազանգ. Եղեգնաձորի համայնքապետարանն անտեսում է համաքաղաքացու խնդիրը

Անցել է շուրջ երեք  տարի , երբ 2021 թվականի Դեկտեմբերի 5-ին  տեղի ունեցան հանրապետության համայնքների զգալի մասում ՏԻՄ ընտրություններ: Օրերս էլ  կառավարության կողմից կազմակերպվել էր  Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառումը: Ներկաներին տեղական ինքնակառավարման օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և գոհունակություն հայտնել այն վճռականության համար, որը ցուցաբերվել է և ցուցաբերվում է տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար (Նոյեմբերի 10):

Բայց ժողովրդից հատվածական  դժգոհությունը , որպես օրինաչափություն, որոշ ՏԻՄ ղեկավարներից կամ համակարգից չի պակասել,  որպես օրինակ կարելի է վերհիշել նախ  Վայոց Ձորի՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով  վերընտրված  ղեկավար՝ Դավիթ Հարությունյանին, խոշորացումից հետո  Եղեգնաձոր համայնքի մեջ ընդգրկված են Գետափ, Գլաձոր, Եղեգնաձոր, Մալիշկա, Վերնաշեն բնակավայրերը։ Մարզպետարանից տեղեկացանք, որ գյուղական բնակավայրերից հատկապես Եղեգնաձորի տարածաշրջանից ամենաշատ սոցիալական աջակցության խնդրանքով դիմողներն են , առյուծի բաժինը սոցիալական աջակցության գալիս է այստեղից,  դա միայն այն պատճառով չէ, որ վերջինս մարզկենտրոն է և ով տեղից վեր է կենում դիմում է մարզպետարան , այլ այն հանգամանքով , որ Եղեգնաձորի համայնքապետարանը հավանաբար «սահմանափակ քանակով է» օգնություն տալիս այն էլ ում տեսնում են նպատակահարմար՝ այդ մասին մեզ հետ զրույցում չհերքց համայնքապետ Հարությունյանը իսկ ավելի պարզ,  ասաց.,- «Ցուցակը  մեր մոտ է, գրավոր կարող եք պահանջել՝ մենք կտրամադրենք»: Բայց  որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի այս հարց ու պատասխանը  սկսվել է   Մալիշկա գյուղում բանակվող սոցիալական կարիքի մեջ գտնվող միայնակ մոր կարգավիճակում հայտնված կնոջ պատմությունից, ում խոսքերով՝ տարին մեկ –երկու անգամ մարզպետարանից դրամական օգնություն է խնդրում իրենց տան ցուրտ պատերը մի փոքր տաքացնելու համար:

«Դավիթ Հարությունյան» դաշինքի 29 հոգանոց ցուցակից Մալիշկա համայնքի նախկին և վարչական ներկա ղեկավար  Հարությունյանի սրտի ղեկավար՝ Գարիկ Նազարյանի  վարչական տարածքում է ապրում 55 ամյա հաշմանդամ տիկինը ում անունը նպատակահարմար չէ այս պահին ներկայացնել , նա  ապրում է իր եղբոր տանը, ամուսին չունի ,  անչափահաս  երեխաի  հետ  ապրում են թոշակի և երեխայի նպաստի  միջոցներով: «Երեխաս 3 օրը մեկ հիվանդանում է վերարկու չունի, կոշիկ չունի,  դպրոցից հաճախ է բացակայում , ես էլ  հազիվ մի շոր ունեմ տուն ու դուրս նույն բանն եմ հագնում լվանում հագնում, օր ա եղել հաց էլ չունենք մի փոքր խրճիթում ենք ապրում»:

Այս խոսքերով դառնացած պատմել է կինը , որը հաստատում են մարզպետարանի աշխատակիցները , որ վերջիններս անօգնական են:

Բյաց թե ի՞նչու այլ կազմակերպությունների կամ հենց համապատասխան համայնքապետարանի սոցիալական բաժին չեն դիմում, օգնություն ստանալու համար՝   հուսահատված տիկինն ասաց , որ դիմել են  համայնքապետարան , բայց հայանքապետարանից պատասխանել են, որ  փող չկա , ֆինանսները սուղ են:

Լրատվամիջոցը պատրաստ է լսել և ներկայացնել  նաև համայնքապետարանի մեկնաբանությունները:

Կարինե Սարգսյան

 

Spread the love