«ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Ասիական համ» ՍՊԸ-ին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արարատի մարզ, գյուղ Զորակ):

Արդյունքում՝ հայտնաբերվել է, որ տնտեսավարողը խմորեղենն արտադրում է բնակելի տան սենյակներից մեկում, ինչը սննդամթերքի արտադրությանը ներկայացվող նորմերի կոպիտ խախտում է:

Բնակելի տան պայմաններում սննդամթերքի աղտոտումը կանխարգելող սարքավորումները և տարածքներն ունենում են մաքրման, ախտահանման և տեխնիկական սպասարկման սահմանափակ հնարավորություններ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝

  • «Ասիական համ» ընկերությանը պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է,
  • ընկերությանը տրամադրվել է ժամանակ՝ բոլոր տեխնիկական և հիգիենիկ պահանջների համապատասխանությունն ապահովելու համար։

 

Spread the love