ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

 

Անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզի, ք. Գավառ) անցկացվող վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նմուշառում են կատարել կաթնամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր հետազոտության:

 

Փորձաքննության արձանագրության համաձայն՝ Հացառատ ապրանքանիշի Չանախ պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ Մածուն արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Արման Սենոքյանին պատկաող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի (պանիր՝ 28.09.2024թ. մածուն՝ 27.10.2024թ. խմբաքանակներ) իրացումն

արգելելու, շուկայից հետկանչի, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, ինչպես նաև սահմանվել է խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

 

Որոշումը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հանգեցնում է  օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման:

 

 

Spread the love