ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնել անհատ ձեռնարկատիրոջ Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս կազմակերպությունում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով:

Մասնավորապես՝

Սննդի կառույցում չեն ապահովվել համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործընթացները հիգիենիկ պայմաններում կատարելու համար,

պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող ու ախտահանող մակերեսներ,

չեն եղել արհեստական օդափոխության համակարգեր,

բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը,

սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման,ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:

Սահմանվել է խախտումների վերացման վերջնաժամկետ:

Որոշման չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նախատեսվում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

 

Spread the love