ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի հունվար-հոկտեմբերին աճել է 8.1 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հիմնական աճն ապահովել են հետեւյալ ոլորտները.

Առեւտրի շրջանառությունն աճել է 18,8 տոկոսով,

Արդյունաբերությունը՝ 11,7 տոկոսով.

Շինարարությունը՝ 15,5 տոկոսով,

Ծառայությունները՝ 5,5 տոկոսով:

Բացի այդ, արտահանումն աճել է 95,1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 50,8 տոկոսով:

Spread the love