2024-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12 տոկոսի. Աննա Մերգելյան

Այժմ մարդկությունը, բժշկագիտությունը, ունի դեղորայք, որով կարողանում է բուժել ՁԻԱՀ-ը, այսինքն պացիենտին հասցնել այն աստիճանի, որ նա լիարժեք առողջ կյանքով կարող է ապրել, վարակ չտարածել, անգամ կարողանում է ունենալ առողջ երեխա։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, դեկտեմբերի 1-ի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանը։

«Կարծում եմ՝ սա շատ կարևոր ուղերձ է, որը պետք է հասարակությունը չվախենա այդ հիվանդությունից, իմանա, որ կա բուժում, կա դրա կառավարման ձև: Պետք է ուղղակի ժամանակին և ճիշտ հետևել բժիշկների խորհուրդներին և չտարածել վարակը»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով, բոլոր վարակիչ հիվանդությունները ունեն իրենց այդ գաղտնի, թաքնված կոչվող շրջանը, ՄԻԱՎ-ի դեպքում դա կարող է տևել 10 տարի և ավելի. «Շուտ դիմելը բերում է նրան, որ շատ ավելի հեշտությամբ է հիվանդությունը բուժվում: Դրա համար գոյություն ունեն ռիսկի խմբերին ռիսկի խմբերի նկատմամբ կատարվող հետազոտություններ, տեղեկատվական այդ արշավները, որ նման մարդիկ որոշակի պարբերականությամբ ստուգվեն ՄԻԱՎ-ի նկատմամբ: Վերջին տարիներին այդ տեղեկատվական արշավների շնորհիվ ռիսկի խմբերում զգալի նվազել է ՄԻԱՎ-ի տարածումը: ԹԷվերչը սկսել է բարձրանալ նախկինում ռիսկի խումբ չհամարվող մարդկանց մոտ»,-ասաց նա:

Իր հերթին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ Աննա Մերգելյանը հայտնեց, որ Հայաստանում վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 1988 թվականին, որից հետո մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը  արձանագրվել է  6076 ՄԻԱՎ վարակի դեպք, որից 438-ը՝ օտարերկրյա քաղաքացիների մոտ։

Նար խոսքով՝ Հիվանդների 70% արական սեռի ներկայացուցիչներն են, իսկ դեպքերի 48%-ը հիվանդության պահին 25-39 տարիքային խմբում են եղել։

«Հիվանդության հիմնական փոխանցման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է՝ 76%, թմրամիջոցների ներակման ուղով՝ 14 %, 7%-ը հոմոսեքսուալ ուղով և փոքր թվով դեպքեր, երբ մորից երախային է փոխանցվալ և անհայտ աղբյուրները։

Մերգելյանը նշեց, որ 2024 թվականին թմրանյութերի ներրարկամ և հոմոսեքսուալ կապերի հետևանքով վարակման դեպքերի տեղերը փոխվել են՝ 12% դեպքերը հոմոսեքսուալ փոխանցման ուղին է, 6% դեպքերը՝ թմրամիջոցների օգտագործման միջոցով տարածվող ուղին։

Նրա խոսքով, Հայաստանում տարեկան հայտնաբերվում է միջինը 500-ից ավելի դեպք, 2024թ-ին՝ 462 և հիվանդությունն ավելի շատ է տարածված Շիրակի մարզում։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանն էլ հայտնեց, թե շատ հայտնաբերումը կապված է նաև շատ հետազոտվելու հետ, բայց հիվանդության տարածման հիմնական պատճառը սեռական հարաբերությունների ժամանակ չպաշտպանվելն է։

Նա նաև նշեց, որ Հայաստանում հիվանդների կեսը աշխատանքային միգրանտներն են։

Spread the love