Եվրոպան չի կարողանա շահել սպառազինությունների արդի պատերազմը, եթե հետեւի ներկա կանոններին, Politico եվրոպական պարբերականին ասել է ֆրանսիացի ծովակալ, ՆԱՏՕ Միավորված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Պիեռ Վանդիեն։
«Եվրոպան չի կարողանա հաղթել սպառազինությունների ապագա պատերազմում՝ հետեւելով այն կանոններին, որոնք այսօր պարտադրել է իրեն»,- նրա խոսքերը մեջբերել է թերթը։ Ֆրանսիացի ծովակալը հուսով է, որ Հաագայում 2025թ. ՆԱՏՕ գագաթաժողովը ԵՄ-ին ազդանշան կուղարկի այն մասին, որ եթե ցանկանում է «շարունակել սպառազինությունների մրցավազքը, ապա պետք է «փոխի իր կանոնները»։
Վանդիեն նշել է, որ Եվրոպան «ստիպված կլինի ավելին վճարել»։ «Նրանք, ովքեր կարծում են, որ տեխնոլոգիաների օգտագործմամբ պատերազմը ավելի էժան եւ պակաս ցավոտ կլինի, խաբում են իրենք իրենց»,- կարծում է ֆրանսիացի ծովակալը։ Պաշտպանական ծախսերը ՀՆԱ 3 տոկոսի չափով օրակարգ կմտցվեն հաջորդ 18 ամիսներին, ասել է նա։