Դոլարը շարունակում է թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 26-ին, կազմել է 390.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.74 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.09 դրամ (աճել է 1.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  492.12 դրամ (աճել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.71 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 393-394 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում է 413-418 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.23-3.73 դրամով, վաճառվում է 3.80-4.18 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 393 դրամով:

Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 414 դրամով:

Ռուբլին գնվում է 3.58-3.70 դրամով, վաճառվում է 3.78-3.80 դրամով:

Spread the love