Սիրիայի Զինված ուժերը շարունակում են դիմակայել զանգվածային ահաբեկչական գրոհին, որը ձեռնարկել են ահաբեկչական կազմակերպությունները Հալեպում եւ Իդլիբում, ինչը հանգեցրել է տեխնիկայի ծանր կորուստների եւ մարդկային զոհերի։ Այս մասին տեղեկացրել է SANA-ն։
«Ջաբհաթ Ան-Նուսրայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումները, խախտելով ապաթեժացման համաձայնագիրը, նոյեմբերի 27-ին խոշոր գրոհ են սկսել լայն ճակատով՝ հարվածներ հասցնելով գյուղերին, ինչպես նաեւ մեր ռազմական կետերին այդ շրջաններում։
Զինված ուժերը արձագանքում են ահաբեկչական գրոհին, որը դեռ շարունակվում է, եւ գրոհող խմբավորումները տեխնիկայի ծանր կորուստներ են պատճառել եւ հանգեցրել մարդկային զոհերի։ Մեր ուժերը դիմակայում են ահաբեկչական կազմակերպություններին կրակային տարբեր միջոցներով եւ բարեկամական ուժերի հետ համագործակցությամբ, որպեսզի իրավիճակը վերադարձնեն նախկին դրությանը»,- նշված է հայտարարությունում։