Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ

ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով թղթակցի հարցմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը եւս մասնակցում է ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին։

Spread the love